Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրախախտումների մասին տեղեկացնելը դիտորդի պարտքն է. Իոաննիսյան

Քաղաքականություն Հասարակություն
3cc2aff7-8048-1000x708-100-scale

Դիտորդները պարտավոր են հասարակությանը ներկայացնել ընտրախախտումների մասին ահազանգերի տեղեկատվությունը: Այս մասին ԿԸՀ-ի կողմից ՝  ԲՀԿ-ի դիմում-բողոքն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի գործի քննման ժամանակ ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Դիմող կողմը պնդում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախօրեին Իոաննիսյանը հակաքարոզչություն է իրականացրել ԲՀԿ-ի դեմ՝ ասուլիսի ժամանակ հայտարարելով կուսակցության կողմից հնարավոր ընտրակաշառքների բաժանման մասին։  «Դիտորդներն, ընտրություններից առաջ, ինչպես նաև ընտրությունների օրը անդրադառնում են տարբեր խախտումներին, տեղեկացնում են հասարակությանն ընտրախախտումների մասին: Օրենքով արգելված գործողությունների շարքում չի կարող լինել իրավիճակի քննարկումը: Դիտորդն իրավունք ունի ԶԼՄՆ-երի միջոցով ընտրությունների, քարոզարշավի մասին անել հայտարարություններ, տալ գնահատական, արտահայտել կարծիք, մենք ընդամենը ասացինք, որ ունենք հավաստի ապացույցներ այն մասին, որ ԲՀԿ-ն ընտրությունների նախորդ օրը փող է բաժանել ակցիայի որոշակի մասնակիցների: Սա քարոզչություն կամ հակաքարոզչություն չէ: Սա տեղեկատվության տրամադրում է», -պարզաբանել է Իոաննիսյանը: Նրա խոսքով, եթե այդպիսի հայտարարություններն օրենքի խախտում համարվեն, ապա դիտորդների՝ ընտրախախտումների մասին ահազանգերի  բոլոր հրապարակումները և դրանց հետ կապված քաղաքական ուժերի անունների ներկայացումը կլինեին ապօրինի: ԲՀԿ-ի ներկայացուցիչները նիստի ժամանակ շարունակեցին պնդել, որ Ընտրությունների նախօրեին արված հայտարարությունները եղել են հակաքարոզչության դրսևորումներ և ազդել են ընտրությունների արդյունքների վրա: ԲՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի կշարունակվի քննարկվել ԿԸՀ վաղվա արտահերթ նիստում։