Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի

Քաղաքականություն
Haykak-Arshamyan

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում է նշանակվել Հայկակ Արշամյանը: Նա 2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Կենսագրական տվյալներ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1971 թ., 18 օգոստոսի, ք. Երևան Կրթություն 1988-1993 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ 1993-1996 թթ. – Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա «Հայոց պատմություն» մասնագիտությամբ, պատմական գիտությունների թեկնածու 2001 թ. – Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության Միջազգային հետազոտությունների ինստիտուտ, դիվանագիտական դասընթաց, Կահիրե, Եգիպտոս 2002 թ. – Հարվարդի իրավաբանական դպրոց, «Հարվարդի բանակցությունների ծրագիր» Բոստոն, ԱՄՆ Աշխատանքային գործունեություն 1994-1996 թթ.– Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս 1998-1999 թթ. – «Հայաստան ծառատունկ ծրագիր», թարգմանիչ 1999-2015 թթ. – Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս 1999 թթ. – ՀՀ կրթության և գիտության նախարարություն, առաջին կարգի մասնագետ 1999-2000 թթ. – ՀՀ վարչապետի և համակարգող նախարարների քարտուղարություն, առաջատար մասնագետ 2000-2001 թթ. – ՀՀ արտաքին գործերի նախարարություն, նախարարի տեղակալի օգնական, կցորդի դիվանագիտական աստիճան 2001-2004 թթ. – ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական՝ գործուղված ՀՀ արտաքին գործերի նախարարությունից 2004-2010 թթ. – «Դեպի Հայք» հիմնադրամ, ծրագրերի համակարգող, փոխտնօրեն 2008-2009 թթ. – «Հայ կամավորների միություն» ԲՀ, գործադիր տնօրեն՝ համատեղությամբ 2010-2014 թթ. – «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ, ծրագրերի համակարգող 2011-2014 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոնի դասախոս 2013-2016 թթ. – «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ, ծրագրի համակարգող 2015-2016 թթ. – «Հազարաշեն» ՀԿ, ծրագրի համակարգող 2015-2016 թթ. – «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ, ծրագրերի համակարգող 2016-2018 թթ. – «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, հաղորդակցության և ջատագովության համակարգող 2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական Այլ տվյալներ 1996-1998 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա: 2015 թ. – Եվրոպական Միության այցելուների ծրագիր (Բրյուսել, Բելգիա), վկայական 2016 թ. – ԱՄՆ ՄԶԳ մոնիտորինգի և գնահատման ծրագիր, վկայական Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներ Ունի երկու զավակ: