Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Տոնոյանը այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գևորգյանին (տեսանյութ)

Պաշտոնական
2-27

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։ Նախարարը առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շ-ն Գևորգյան Արթուրին։ Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուր Գևորգյանի վիճակը ներկայումս կայուն է։  Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՌԲՎ պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր։ Արծրուն Հովհաննիսյան