A
A
Ուղիղ. «Արսենալ» - «Էվերտոն». Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի խաղը (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի ավագ եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարզվում է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրի «Վորսկլայի» հետ խաղում (4:2) վնասվածք է ստացել: Անգլիական ակումբի պաշտոնական կայքի տեղեկացմամբ հայազգի կիսապաշտպանն աջ ոտնաթաթն է վնասել: Բուժզննման արդյունքների եւ ապաքինման ժամկետների մասին ակումբն առայժմ հայտարարություն չի արել: Հենրիխ Մխիթարյանը հենց վնասվածքի պատճառով բաց կթողնի այսօր «Էվերտոնի» հետ Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում կայանալիք հանդիպումը: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: