A
A
Լռության օրը հակաքարոզչություն է իրականացվել մեր նկատմամաբ. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)
Երեկ տեղի է ունեցել ԸՕ-ի կոպտագույն խախտում, այսօր դիմելու ենք վարչական դատարան «Անկախ դիտորդ» դիտորդական հ/կ-ների դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի գործողությունները վիճարկելու համար, այս մասին ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում: «Հետամուտ ենք լինելու, որ օրենքի առաջ բոլորը լինեն պատասխանատու: Լռության օրը հակաքարոզչություն է իրականացվել մեր նկատմամբ»: Նաիրա Զոհրաբյանը հավելում է՝ 12 օրերի ընթացքում կազմակերպված ձեւով մեր ակտիվիստներ հրավիրվել են ոստիկանական տեղամասեր եւ այդպես էլ փաստ չի գտնվել: «Պարոն Օսիպյան կամ դուք ներկայացնում եք մեկ փաստ, կամ քրեական պատասխանատվության եք ենթարկվում սուտ մատնության համար», -ասաց նա: