Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե լինի կոնկրետ ասելիք, կլինի շատ կոնկրետ եւ հստակ պատասխան. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Iveta-Tonoyan

ԲՀԿ-ի նկատմամբ  տեղեկատվական տեռոր է իրականացվում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:  «Եթե մենք խորամուխ  լինենք պատճառահետեւանքային կապերի ուսումնասիրության մեջ, մենք աշխատելու ժամանակ չենք ունենա: Կարծում եմ, շատ մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար: Բնականաբար, թույլ, իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց կամ ուժերի դեմ չեն պայքարում»:  «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությանը, թե ընտրակաշառք է բաժանվում, եւ արդյո՞ք ԲՀԿ-ն կապ ունի դրա հետ, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց՝ «Այդ գործողությունները դատապարտելի են ու պատժի ձեւեր կան, եթե նման տեղեկություն ունեն, թող դիմեն իրավապահ մարմիններին ու գործ հարուցեն՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ կլինի: Որեւիցե խնդիր չենք տեսնում: Վստահաբար, ԲՀԿ որեւէ ներկայացուցիչ նման քայլի եւ գործողության չի գնալու»:  «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակում ՀՀԿ-ի հետ առնչվող մարդիկ կան, սա հաստատեց նաեւ  «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:  «Երեկ տիկին Զոհրաբյանի կողմից հայտարարություն տարածելուց հետո բավականին մեծ աղմուկ բարձրացավ մամուլում եւ սոցցանցերում: Պարզաբանենք՝ Վիկտոր Մնացականյան՝ 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում եւ հանդիսանում է Միքայել Մինասյանի սանիկը: Իզաբելլա Աբգարյան՝ նախկինում նախագահականում է աշխատել՝ լրատվական բաժնում, նաեւ բլոգեր որպես գիտեք եւ ամենատարաբնույթ նրա հրապարակային գործունեության եւ քաղաքական հայացքների հետ կապված: Հակոբ Բալայան՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Զորի Բալայանի զարմիկը: Ամբողջական ցանկը, չակերտները դեռեւս չենք բացում, այսքանով եզրափակենք»:  Արդյո՞ք այս իրավիճակում հնարավոր տեսնում եք համագործակցությունը կառավարության հետ՝ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Նորմալ գործակցում ենք, ծրագրեր ունենք  կառավարության հետ: Փոփոխությունները մենք պետք է կարողանանք իրականացնել միասին»:  Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարողներին կլարեն Հայաստանից, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Մի անգամ Գագիկ Ծառուկյանն ասել է, ես թերեւս վերահաստատեմ նրա ասածը, որ լուրջ քաղաքական ուժը կամ նրա ներկայացուցիչները, առաջնորդը, ակնարկներով արված որեւէ հայտարարության չեն արձագանքելու: Եթե լինի կոնկրետ ասելիք, հասցեական մեսիջ, որեւէ մեկը չի կասկածում, որ կլինի շատ կոնկրետ եւ հստակ պատասխան: Ինչ վերաբերում է վախերին, բնականաբար, ոչ, մենք որեւէ վախ չունենք»: