Երեւանի կենտրոնում բարձրահարկեր չեն կառուցվելու. Մանուել Գասպարյան (տեսանյութ)
«Վստահությունը գործող իշխանության նկատմամաբ բարձր է, մենք վստահ ենք, որ ընտրությունները չեն կեղծվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանը: «Կան ուժեր, որոնք սաբոտաժ են փորձում իրականացնել իշխանության նկատմամաբ։ Մենք կոչ ենք անում երեւանցիներին միանալ եւ թույլ չտալ ոչ մի ընտրակեղծիք»,-ասաց նա: Կուսակցության ծրագրային դրույթներն ընդգրկում են տարբեր ոլորտներ: «Թույլ չի տրվելու կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը, աղետների դեպքում չեն կարողանալու անվտանգ տարհանել բնակիչներին: Բարձրահարկ շենքերի կառուցելը պետք է տեղափոխել Երեւանի այլ համայնքներ: Ի հիշատակ մարտի 1-ի, մեր ծրագրում կա հուշաքարի տեղադրման հարցը, եւ 10 զոհերի ընտանիքիներին նյութական աջակցություն ցուցաբերելը»,-ասաց Մանուել Գասպարյանը: Մանուել Գասպարյանը հավաստիացնում է՝ իրենք օպերատիվ արձագանքելու են եւրեւանցիների բոլոր խնդիրներին: