«Որովայնն արյան մեջ էր, ասում էր՝ մեռա…». ՊՊԾ գնդի գործով տուժող-ոստիկան. Առավոտ
2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում այսօր շարունակվեց գործով տուժող ոստիկան Խաչատուր Մուրադյանի հարցաքննությունը: Հիշեցնենք՝ ըստ գործի նյութերի՝ նրան հաջողվել է փախուստի դիմել գնդի տարածքից, մինչդեռ խմբի անդամները հայտարարում էին, թե իրենք են ոստիկանին թողել հեռանալ: Մուրադյանին հարցեր ուղղվեցին վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մասին: Նա պատմեց, որ Մկրտչյանի որովայնն արյան մեջ էր. «Ասում էր՝ մեռա…»: Դատավարության կողմերը հետաքրքրվեցին՝ տեսե՞լ է, թե ինչպես է վիրավորվել Գագիկ Մկրտչյանը: Խաչատուր Մուրադյանը բացասական պատասխան տվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը Մուրադյանին հարցրեց ամբաստանյալներից Պավել Մանուկյանի վերջին աղմկոտ հայտարարության մասին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով