Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչ քարոզարշավի մեկնարկը ամենամեծ վարկանիշն ունի «Իմ քայլը» դաշինքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-32

«Գելլափ Ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Էմ փի ջի» ընկերության հարցումների արդյունքում մինչ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը ամենամեծ վարկանիշն ունի «Իմ քայլը» դաշինքը, որին հաջորդում են Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ու Լույս դաշինքը։ Ըստ ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Քաղաքապետի 12 երանգները» խորագրով հետազոտության արդյունքները։  Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցումներն իրականացվել են մինչև քարոզարշավի սկիզբը՝ սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածը։ Ըստ հարցման արդյունքների՝ Երևանի ավագանու ընտրություններին հաղթող կուսակցությունների և դաշինքների պատկերը հետևյալն է․ «Հստակ կարող ենք ասել, որ ավագանու ընտրությունների ժամանակ հաջողություն կունենան «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ու «Լույս» կուսակցությունների դաշինքը․ այս ուժերն առաջին եռյակում են։ Սակայն, չի բացառվում, որ «Օրինաց երկիր», «Ժառանգություն», «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ակտիվ քարոզարշավի միջոցով հաղթահարեն անցողիկ վեց տոկոսը և մտնեն քաղաքապաետարան»,-ասաց Ա․ Նավասարդյանը։ Վերջինս նշեց, որ առաջին տեղը զբաղեցրած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն ունի բավականին բարձր վարկանիշ, հետևաբար 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցնող կուսակցություններին սպասվում է դժվար մրցակցություն։ «GALLUP International association»-ը հարցման միջոցով պարզել է նաև քաղաքապետի թեկնածուների բարձր վարկանիշը, ըստ որի՝ առաջատարներն են՝  Նաիրա Զոհրաբյան՝ 43, 6 տոկոս ավելի շուտ դրական Րաֆֆի Հովհաննսիյան՝ 35,9 տոկոս ավելի շուտ դրական Զարուհի Փոստանջյան՝ 32,6 տոկոս ավելի շուտ դրական Արարատ Զուրաբյան՝ 30,6 տոկոս ավելի շուտ դրական Հայկ Մարության՝ 31,9 տոկոս ավելի շուտ դրական Արտակ Զեյնալյան՝ 27 տոկոս ավելի շուտ դրական։