Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրանի գործով» որոշում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Քաղաքականություն
27.01.10

2400  եվրո բարոյական փոխհատուցում,  իսկ 1000 եվրո դատական  եւ այլ ծախսերի  համար։  Հայաստանի  կառավարությունը այսքան գումար  կվճարի Գարիկ Հմայակի Դադայանին՝  Եվրադատարանի այսօր կայացրած վճռով։  Դատարանը  համարել է, որ խախտվել է  նրա արդար դատաքննության եւ վկաներին խաչաձեւ հարցաքննելու  իրավունքը։     Գարիկ Դադայանը  հայտնի դարձավ  մի քանի տարի առաջ միջազգային աղմուկ հանած, այսպես կոչված՝ «Ուրանի  գործով»՝  դատապարտվելով  Վրաստանում` 200 մլն դոլար արժողությամբ գերհարստացված ռադիոակտիվ ուրան իրացնելուն աջակցելու մեղադրանքով։ Նա  փորձել էր ուրանը իրացնել  ՀՀ քաղաքացիներ ֆիզիկոս Հրանտ Օհանյանի և գործարար Սումբատ Տոնոյանի հետ։ Վերջիներս ասել էին, թե ուրանը հայթայթել էր հենց ինքը։ 2010թ. մարտին  ծխախոտի տուփով Թբիլիսի տեղափոխված  17 գրամ կշռով ռադիոակտիվ նյութը իրացնել չէր  հաջողվել, քանի որ  կանխվել էր  Վրաստանի  իրավապահների  կողմից: 2011թ.  Գարիկ Դադայանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, բայց իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել  եւ  պահանջել  հնարավորություն  հարցեր ուղղելու  գործով անցնող մյուս երկուսի հետ, ինչը տեղի չի ունեցել։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության  դատարանում քննվել է միայն Գարիկ Դադայանի վերաբերյալ քրեական գործը, իսկ Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի վերաբերյալ գործը քննվել է Վրաստանում: Գարիկ Դադայանի պատժի կրման ժամկետն արդեն ավարտվել է։