A
A
Երևան քաղաքի վրա «ղումար» խաղալը շատ ծանր է նստելու. Հրանտ Վարդանյան (տեսանյութ)
«Ես երանի չեմ տալիս այն քաղաքապետին, որը պետք է ընտրվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: Նա հորդորում է լուրջ վերաբերվել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ երկիրը կենտրոնացած է Երևանում: «Երևան քաղաքի վրա «ղումար» խաղալը շատ ծանր է նստելու: Դիվիդենտներ մի հավաքեք, ինչպես եղավ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ Երևանի կենտրոնի բետոնապատումով»: Հրանտ Վարդանյանը, թեև թեկնածուներից և ոչ մեկին դեմ չէ, սակայն չի էլ կողմնորոշվում, թե ում է ընտրելու: «Ես կուզեի, որ ավելի պատրաստված լինեին թեկնածուները: Կուզեի, որ Երևանի ավագանու ընտրությունները կանգնեցնեին մինչև խորհրդարանական ընտրություններ: Դրանից հետո գուցե ավելի լավ թեկնածուներ ի հայտ գային»: