Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի զորամասերից մեկում զինծառայող է մահացել

Կարևոր լուրեր Պաշտոնական
nkr-mil

Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը:             Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:          Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:    ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն