Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ժողովուրդը կարողացավ Արցախում տարած փառահեղ հաղթանակով զարմացնել աշխարհին. Կոմանդոս

Քաղաքականություն
komandos

Սեպտեմբերի 2-ի խորհուրդն այն է, որ մենք անցած 27 տարիների ընթացքում կարողացանք ունենալ ազատ ու անկախ Արցախի Հանրապետություն, որը մեծ նշանակություն ունի համայն հայության համար, և որով բոլորս այսօր պարծենում ենք: Ստեփանակերտի   քաղաքային  հուշահամալիրում   ծաղիկներ   խորհելուց  հետո   այս  մասին   «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում   ասել  է  Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): «Ուրախ  եմ, որ  կարողանում  եմ    ամեն  տարի     այցելել   հերոսական    Արցախ՝  վերհիշել  այն  ծանր  ու  օրհասական    օրերն    ու    նորից    հպարտության   զգացում  ապրել»,-նշել  է   Արկադի  Տեր-Թադևոսյանը:  Նրա  խոսքով՝     հայ  ժողովուրդը  կարողացավ   Արցախում   տարած   փառահեղ   հաղթանակով զարմացնել  աշխարհին  և     ի  ցույց  դնել  ազատ,  անկախ     և   ինքնիշխան  Արցախի  Հանրապետությունը: