Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրանալու բերկրանքը տրված չէ ԼԳԲՏ համայնքին. ակցիա Գերմանիայի դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Քաղաքականություն
lgbt

Այսօր Գերմանիայի դեսպանատան դիմաց, «Հանուն ազգի՝ յուրաքանչյուրիս քայլը» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ «Ոչ ԼԳՏԲ քարոզին՝ հանուն ավանդական ընտանիքի պահպանման և երեխաների իրավունքների» խորագրով։ Մինչ այս, նրանք բողոքի ակցիաներ էին իրականացրել նաև ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատների դիմաց։ Նախաձեռնության անդամները բողոքում են  ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների քարոզի դեմ, որն ըստ նրանց, իրականացնում են վերը նշված դեսպանատները։ Նախաձեռնության հիմնադիր Հրայր Կոստանյանը նշում է, որ ամեն տարի Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իջեցնում է իր դրոշն ու բարձրացնում  ԼԳԲՏ համայնքի դրոշը՝ ի նշան սոլիդարության, որն ըստ նրա՝  քարոզի տեսակ է։ «Բուն իմաստը նրանում է կայանում , որ ինչպես հայտնի է, վերջերս Գերմանիայի դեսպանը 30 հազար եվրո գումար է հատկացրել ԼԳԲՏ համայնքին, որպեսզի նրանք քարոզ իրականացնեն ՀՀ տարածքում ՝ այդ կերպ քարոզելով այլասերվածությունը Հայաստանում։ Խոսքիս մեջ ուզում եմ նշել, որ մենք խնդիր չունենք մարդկանց իրավունքների հետ, բայց հիվանդագին սեռական կողմոնորշում քարոզել  և տարածելը, ինձ՝ որպես ավանդական հայ մարդու՝ անհանդուրժելի է»,- ասում է նա։ Ակցիայի մասնակիցները եկել էին պաստառներով, գրված՝ «Մայրանալու իրավունքը տրված չէ ԼԳԲՏ համայնքին», «Ո՛չ ԼԳԲՏ-ին, ԱՅՈ՛ ավանդական ընտանիքին» և այլն։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոք-նամակը՝ ուղղված Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելին, հանձնեցին դեսպանատուն։ Ավելին՝ տեսանյութով։