Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցներում 2-րդ և 3-րդ հերթերը պետք է մարեն. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Հասարակություն
Arayik-Harutyunyan

«Դպրոցական դասագրքերի համակարգը ենթակա է փոփոխման»,- այսօր ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ: «Մենք հիմա ուսումնասիրում ենք շուկան, դաշտը և ուսումնասիրում ենք նախկին կարգերը: Շատ տեղին են այն բողոքները, որ առաջին տարում ծնողը նոր գրքի համար վճարում է նույն գումարը, ինչ չորրորդ տարում հնամաշ գրքերի համար»:  Նախարարը նաև հիշեցրեց՝ աշխատանքային տետրերը պարտադիր չեն և ոչ ոք իրավունք չունի պարտադրել դրանք: Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ դպրոցներում այժմ իրականացվում են գույքագրումներ՝ պարզելու համար դպրոցների հզորությունը: Նախարարի խոսքով՝ կան մարզային դպրոցներ, որոնք միակն են քաղաքում, սակայն այլևս ընդունելություն իրականացնելու հնարավորություն չունեն: «Մենք պետք է հասկանանք՝ յուրաքանչյուր թաղամասի համար նոր դպրոց պե՞տք է սարքել, թե՞՝ ոչ: Երկրորդ հերթերը դրա տրամաբանական շարունակությունն են: Մենք պետք է հասկանանք՝ հարակից դպրոցներում կա՞ն հզորություններ: Եթե կան հզորություններ, ուրեմն շատ կտրուկ այդ հարցը պետք է դնել: Նման դպրոցներն այլևս ընդունելություն չպետք է իրականացնեն, և 2-րդ և 3-րդ հերթերը պետք է մարեն»: Միևնույն ժամանակ մարզերում դեռ կան դպրոցներ, որոնք գործում են առանց լիցենզիայի: Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ ԿԳՆ-ն պատրաստվում է փոփոխություններ մտցնել տնօրենների ընտրության և ուսուցիչների մրցույթների կարգի մեջ: