Սևանի հարցում մենք ընտրում ենք վատի ու վատագույնի միջև. Շարմազանով (տեսանյութ)
Սևանից ջրի բացթողումը դադարեցնելու դեպքում Հայաստանը գյուղատնտեսական աղետ կունենա: Այս մասին օգոստոսի 28-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այսօր Հայաստանում նորաձև է դարձել քաղաքական փոփոխական պայմաններում կարծիք փոխել, բայց ես այդ հարցում նույն տեսակետն ունեմ՝ մենք ընտրում ենք վատի ու վատագույնի միջև, իհարկե գոյություն ունի Սևանի պահպանման, ջրի մակարդակը բարձրացնելու, աղտոտվածության դեմ պայքարի ծրագրեր, միևնույն ժամանակ մենք ունենք գյուղացիական տնտեսությունների առջև կանգնած օրհասական հարցեր: Եթե այդ հողերը չմատակարարվեն, մենք կունենաք գյուղատնտեսական աղետ», - ասում է Շարմազանովը: ԱԺ փոխնախարարի խոսքով, պետք է ընտրել ջուր բաց թողնելու տարբերակը: Միաժամանակ նա ընդգծում է, որ անհրաժեշտ է այս հարցով մասնագիտական լսումներ անցկացնել. «Մենք պետք է աշխատենք միասին, Հայաստանում ամեն մի նոր կառավարություն պետք է ավելի լավ կառավարի, նախորդի սխալները չկրկնի»: Օգոստոսի 28-ին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել «S.O.S Սևան» նախաձեռնության անդամները: Նրանք կոչ են արել պահպանել Սևանա լիճը, դադարեցնել Սևանից հավելյալ ջրի բացթողումը: Իդեպ, Խորհրդարանը 68 կողմ, մեկ՝ դեմ ձայնների հարաբերակցությամբ ընդունել է օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ։