A
A
Այս գործողությունը չի կարող մնալ անպատասխան. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)
ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարություն արեց եւ անդրադարձավ իր քրոջ դեմ հարուցված քրեական գործին: «Ակնհայտ է ինձ համար, որ սա առնչվում է ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ անհիմն, շինծու գործ է թխվել: «Սա գործողություն է, որը չի կարող մնալ անպատասխան»,- ասաց պատգամավորը: Ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ քրեական գործերը որևէ մեկի դեմ չեն հարուցվում, այլ հարուցվում են ըստ փաստերի: Մանրամասները՝ տեսանյութում.