A
A
Նոր ավիաընկերություն Հայաստանում
Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կնքվեց պայմանագիր «Ազիմուտ» ավիաընկերության և «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ միջև: Ըստ պայմանագրի, 2018թ հոկտեմբերի 1-ից «Ազիմուտը» Երևանից կսկսի թռիչքներ իրականացնել Ռոստով, Կրասնոդար և Ստավրոպոլ ուղղություններով: Հանդիպմանը ներկա էին «Ազիմուտ» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ոդոդը, գլխավոր տնօրեն Պավել Եկժանովը, գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին, Ռոսավիացիայի Հարավ մասնաճյուղի պետ Վլադիմիր Իսաևը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ