A
A
Ես չեմ կարող դա հրապարակել. Հայկ Ալումյան (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով երկրորդ նախագահին ուղղված մեղադրանքն ունի հինգ էջ և այն հակիրճ ներկայացնել հնարավոր չէ. « Ես չեմ կարող դա հրապարակել»: Քաղաքացիներից մեկը պաշտպանին հարց ունի. արդյոք հարստահարումը սահմանադրական կարգի տապալում չէ. «Ոչ, դա տապալում չէ»,- ասում է Հայկ Ալումյանը: Հայկ Ալումյանի խոսքով, ՀՔԾ-ն չէր կարող հայտարարել, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է. «Ցավալի է, որ պետական մարմինը դատարանի որոշումն ապօրինի է համարում, պետական մարմինը պետության անունից է հայտարարություն անում, իրենք կարող էին ասել, որ համաձայն չեն»: Ըստ նրա՝ գործի հետագա զարգացումների վերաբերյալ կանխատեսումներ անել հնարավոր չէ, անգամ մեկ րոպե առաջ ինքը չի կարող կռահել՝ ինչ կորոշի դատարանը: