Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ՊՆ նախարարը «Պատրիոտ» ռազմա-տակտիկական կենտրոնում հանդիպում է ունեցել Միխայիլ Գալուստյանի հետ (տեսանյութ)

Պաշտոնական
38967986_1869481499754116_593445934914863104_n

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Միջազգային բանակային 4-րդ խաղերի շրջանակներում ՀՀ ՊՆ նախարար Դավիդ Տոնոյանը այցելել է ՌԴ Զինված ուժերի «Պատրիոտ» ռազմա-տակտիկական կենտրոն: Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունեցել նախարարի և ռազմա-տակտիկական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալուստյանի հանդիպումը: Միխայիլ Գալուստյանը կիսվել է իր ռազմա-տակտիկական խաղերի փորձով եւ իր պատրաստակամությունն է հայտնել հետագա համագործակցության եւ գործունեության տվյալ ոլորտը Հայաստանում զարգացնելու համար: Կողմերը զրուցել են երկու երկրների երիտասարդության հայրենասիրական կրթության վերաբերյալ հարցերի շուրջ: Դավիդ Տոնոյանը բարձր է գնահատել «Պատրիոտում» ռազմա-հայրենասիրական դաստիարակության զարգացման մակարդակը: Կողմերը երկկողմանի համագործակցության վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել», նշել է Ա. Հովհաննիսյանը: