Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես հավատում եմ երիտասարդների ուժին. ՄԱԿ-ի ԳՔ ուղերձը (տեսանյութ)

Պաշտոնական
un

Ես հավատում եմ երիտասարդների ուժին: Խաղաղությունը, տնտեսական աճը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունը և շատ այլ բաներ կախված են երիտասարդության  իրական ներուժի բացահայտումից։ Բայց ոչ թե հեռավոր ապագայում, այլ այսօր՝ հե՛նց հիմա։ Ահա թե ինչի մասին է Երիտասարդության միջազգային օրը: Երիտասարդության պատվիրակ Աշխարհի երիտասարդներին հարկավոր են ապահով տարածքներ՝ հասարակական, քաղաքացիական, ֆիզիկական և թվային, որտեղ նրանք կարող են ազատ կերպով արտահայտել իրենց կարծիքը և հետամուտ լինել  իրենց երազանքներին: Այսօր ավելի քան 400 միլիոն երիտասարդ ապրում են զինված հակամարտությունից կամ կազմակերպված բռնությունից տուժած վայրերում: Ավելի քան միլիոնավոր երիտասարդներ բախվում են զրկանքների, չարաշահումների, ոտնձգությունների, ահաբեկումների  և իրենց իրավունքների նկատմամբ այլ խախտումների: Հատկապես խոցելի են երիտասարդ կանայք և աղջիկները, ինչպես օրինակ՝ երիտասարդ փախստականներն ու միգրանտները, հակամարտությունից տուժած տարածքներում կամ մարդասիրական ճամբարներում ապրող երիտասարդները, ինչպես նաև՝ ԼԳԲՏ երիտասարդները: Գլխավոր քարտուղար Երիտասարդները կարիք ունեն՝ կրթության և հնարավորությունների, լավ  աշխատատեղերի, լիարժեք ներգրավվածության, սեղանի շուրջ՝ ձայնի և դիրքի հնարավորության։ Ես հետևողական եմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը լսի երիտասարդների ձայնը, զարգացնի նրանց կարողությունները և հետևի նրանց առաջնորդությանը։ Այս տարվա սեպտեմբերին մենք կգործարկենք երիտասարդության հարցերով ՄԱԿ-ի նոր ռազմավարությունը՝ ընդլայնելով մեր աշխատանքը երիտասարդների հետ և երիտասարդների համար: Աշխարհն ապահով դարձնելով երիտասարդների համար՝ մենք այն ավելի լավն ենք դարձնում բոլորի համար։ Երիտասարդության պատվիրակ Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը: