Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցը կապ չունի պաստառի հետ

Հասարակություն
38828218_10213683316771617_1212595243346558976_n.thumb_

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի հետ հյուրանոցը կապ չունի: Առավոտյան հյուրանոցի համարներից մեկի պատշգամբից կախել էին «Ազատություն նախագահին» կոչով պաստառը: Առավոտվանից «Ա1+»-հ/ը  փոձում էր պարզաբանում ստանալ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից, մի քանի ժամից նրանք այս պարզաբանումը տվեցին: «Մենք տեղյակ ենք այսօր  «Արմենիա Մարիոթ » հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի մասին, որը պարունակել էհյուրերից մեկի չարտոնված գործողությունները՝ հանգեցնելով հանրության մոտ տարաբնույթմեկնաբանությունների։ Ենթադրությունները, թե դրանով արտահայտվել է «Արմենիա Մարիոթ » հյուրանոցի կամընկերության կարծիքը, չեն համապատասխանում իրականությանը»,- «Ա1+»-ին հայտնեցին հյուրանոցի լրատվության բաժնից:   «Այս պահին ընկերությունը համագործակցում է իրավասու մարմինների հետ միջադեպի հանգամանքները պարզելուուղղությամբ քննություն իրականացնելու համար։ Հետագա հարցերը ենթակա են ուղղման այդ մարմիններին»,-հայտնեցին լրատվության բաժնից: Պաստառը կախված մնացել է ընդամենը մի քանի վայրկյան։