Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողներին թույլ չեն տվել բարձրանալ նիստերի դահլիճ (տեսանյութ)

Քաղաքականություն
Screenshot_2018-08-09-11-23-49

Կառավարության նիստից առաջ լրագրողները ցանկություն հայտնեցին բարձրանալ նիստերի դահլիճ եւ հարցազրույց անել իրենց հետաքրքրող պաշտոնյաների հետ, սակայն հանդիպեցին անվտանգության աշխատակիցների դիմադրությանը։ Անվտանգության աշխատակիցները նշեցին, որ հրահանգ ունեն թույլ չտալու լրագրողներին բարձրանալու նիստերի դահլիճ։ Քիչ անց լրագրողներին մոտեցավ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ Լրագրողները նշեցին, որ հասանելիության խնդիր կա, իրենք չեն կարողանում իրենց հետաքրքրող պաշտոնյաների հետ խոսել։ Արման Եղոյանն էլ իր հերթին նշեց, որ անվտանգության ծառայությունն է որոշել արգելել լրագրողների մուտքը նիստերի դահլիճ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այնուամենայնիվ, Արման Եղոյանը հավաստիացրեց, որ լրագրողները, եթե ոչ նիստերի դահլիճում, ապա մեկ այլ վայրում հնարավորություն կունենան պաշտոնյաներին հարցեր ուղղել։