Հարցաքննվել է Պավել Մանուկյանը (տեսանյութ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ հարցաքննվեց ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանը։ Հուլիսի 18-ին տեղի ունեցած նիստի ընթացքում նա հայտարարել էր, որ հրաձիգից կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ Էդուարդ Գրիգորյանը։ Մեղադրող կողմը բազմաթիվ հարցերով փորձեց մանրամասներ իմանալ, Պավել Մանուկյանը դեպքի մանրամասները չհիշեց, միայն ասաց, որ ինքն ականատես է եղել կրակոցին՝ նշելով, որ այն պատահաբար է ստացվել և այդ պահին ոստիկանների հետ որևէ խնդիր չի եղել, բռնություն գործածելու կարիք չկար։ Դատարանը ցուցմունք տալու հնարավորություն տվեց նաև Էդուարդ Գրիգորյանին, որը, սակայն, հրաժարվեց պատասխանել հարցերին։ Այժմ ընդիմիջում է հայտարարված, նիստը վերսկսվելուն պես կքննարկվի Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխելու իր պաշտպանի ներկայացրած միջնորդությունը։ Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը հայտնի կլինի այսօր՝ 16։00-ին։