A
A
Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում այրվել է գազի բալոն
Օգոստոսի 5-ին, ժամը 09:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 67 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:11-ին, մարվել՝ 10:13-ին: Այրվել են 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և փայտե պահարանը՝ մասամբ (մոտ 1 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: