Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Պաշտոնական
14252798625612

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 4-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-9-ը հյուսիսային շրջաններում՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-9-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: