«Եթե արդեն բանտ է նստել, ուրեմն պետք է ամբողջ կյանքում նստի՞. բողոք՝ Կառավարության մոտ (տեսանյութ)
Զարուհի Խաչատրյանը բողոքում է արդարադատությունից ինչը նրան բերել է Կառավարության շենքի դիմաց։ Նա նշում է, որ իր որդին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, կրել է պատիժը Արմավիր ՔԿՀ-ում և ազատ պետք է արձակվեր դեռևս անցած տարի հոկտեմբեր ամսին, սակայն պատիժը կրելու ժամկետն ավելացրել են անհասկանալի պատճառներով։ Զարուհի Խաչատրյանը նաև նշում է, որ իր որդին՝ Դավիթ Խաչատրյանը, ունի առողջական խնդիրներ։ «Իր առողջականը շատ ծանր վիճակում է։ Խոսք են տալիս, որ կբուժեն։ Խնդրում եմ, որ գոնե առողջության համար ուշադրություն դարձնեն։ Քթի խոռոչում կիստա ունի, չի կարողանում շնչել։ Դեղ են տալիս, որը չի օգնում»,- պատմում է Զարուհի Խաչատրյանը։ Ըստ Զարուհի Խաչատրյանի՝ իր որդին անհիմն է մինչ օրս անազատության մեջ և շինծու գործ է հարուցվել նրա դեմ։ «Դատվել է գողության համար, նստել է 7 տարի։ Բանտում ինչ-որ ծեծկռտուք է եղել, շինծու գործ են բացել, որում իմ տղան մեղավոր չի։ Ինչո՞ւ են անիմաստ պահում, եթե արդեն պատիժը կերել է, ի՞նչ է ամբողջ կյանքում պետք է նստի։ Ո՞վ պետք է պատասխան տա, եթե տղայիս մի բան պատահի»,- նշում է մայրը։