Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Կաթողիկոսը ընդունեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Պաշտոնական
1-1

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, նրան բերեց արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես` երեխաների պաշտպանությանն ուղղված խնամքի կենտրոններին: Այս առնչությամբ քննարկվեցին նախարարության և Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջև գործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: