Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողները կամ նրա հանցակիցներն են, կամ նրա կոռուպցիոն համակարգի շահառուներ
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդի հայտարարությունը Թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիոն, աղմկահարույց բացահայտումները հույսեր են ներշնչում, որ երկրից ապօրինի դուրս բերված տասնյակ միլիարդավոր դոլարները կհաջողվի վերադարձնել, իսկ թիվ 1 կոռուպցիոներ Ռոբերտ Քոչարյանի Մարտի 1-ի գործով կալանավորումը հեղափոխության հաջողության շարունակությունն է։ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, շուրջ երկու տասնյակ քաղաքական ու պետական գործիչների սպանության, հարյուրավոր քաղաքական բանտարկայլների, ինչպես նաև ժողովրդին ունեզրկելու, նսեմացնելու, ահաբեկելու համար պատասխանատվության պետք է ենթարկվի։ Եվ բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, ուրեմն կամ նրա հանցակիցներն են, կամ նրա կոռուպցիոն համակարգի շահառուներ։ ԺՀԿ-ն ողջունում է երկրում ստեղծված նոր իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս իրավապահ համակարգին բացահայտել նախորդ երկու տասնամյակում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունները և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Քաղաքական խորհուրդ 31․07․2018թ