A
A
Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարը ազատվեց պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մինաս Մինասյանն ազատվել է Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մինաս Մինասյանին ազատել սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։