Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղեր

Պաշտոնական
149d8a6a7e2b43d1ee0bf27c0c62a169

Հայաստանում կանցկացվեն Միջազգային բանակային խաղերի «Ընկերակցության մարտիկ» մրցումները «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում անցկացվելու են «Ընկերակցության մարտիկ» մրցումները: Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: «Ընկերակցության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: