Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսին դուրս են բերել ցուցարարների շրջափակումից (տեսանյութ)

Պաշտոնական
a9004a6bd76516e8b3a25b66c417bb93

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսին այս պահին վտանգ չի սպառնում։
 Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը դուրս է եկել շրջափակումից և ուղևորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների` նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»,-գրել է նա: