A
A
Խիստ մտահոգիչ եմ համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու մասին տեղեկությունները (տեսանյութ)
Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու եւ անհրաժեշտ ընթացք տալու համար։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան
Ավելի վաղ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտի է մեկնել Գնդեվանք, սակայն նրա հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել են նրա մեքենան: