Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել

Պաշտոնական
36969_b

Հուլիսի 8-ին, ժամը 05:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 164 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ Ամառանոցային փողոցում այրվում է երկհարկանի տուն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:52-ին, մարվել՝ 07:29-ին: Այրվել են Ամառանոցային փողոցի թիվ 79 հասցեում գտնվող տան առաջին հարկը գույքով (100 քմ), 2-րդ հարկը գյուքով (մոտ 50 քմ) և տանիքը (մոտ 50 քմ): ԱԻՆ