A
A
Ուրբաթ կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հուլիսի 5-ին և 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Հայաստանի հարավային մարզերում: «Վաղը մեկնում եմ Սյունիք։ Քաղաքացիների հետ հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։ Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։ Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»,- գրել է վարչապետը իր ֆեյսբուքյան էջում։