«Էրեբունին» նույնպես կմասնակցի 1-ին խմբի առաջնությանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը տեղեկացնում է, որ 2018-19թթ մրցաշրջանի 1-ին խմբի առաջնությունում հանդես է գալու եւս մեկ թիմ՝ «Էրեբունին»: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ակումբը սահմանված կարգով եւ ժամկետներում մասնակցության հայտ չէր ներկայացրել ՀՖՖ: Ավելի ուշ 1-ին խմբում հանդես գալու մտադրությամբ «Էրեբունի» ՍԱ-ն դիմել է ՀՖՖ եւ, հաշվի առնելով, որ ակումբն իր մանկապատանեկան թիմերով ներկայացված է լինելու Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում, ՀՖՖ ղեկավարությունն որոշեց թույլատրել «Էրեբունի» թիմին հանդես գալու Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում: Այդպիսով, ֆուտբոլի 1-ին խմբի գալիք առաջնությանը կմասնակցեն 12 թիմ. «Ալաշկերտ-2», «Բանանց-2», «Բանանց-3», «Գանձասար-Կապան-2», «Փյունիկ-2», «Արարատ-2», «Արարատ-Արմենիա-2», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սեւան», «Ավան ՖԱ», «Էրեբունի»: