Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության դիմաց այսօր ընդամենը 2 բողոքող կար (տեսանյութ)

Հասարակություն
karavarutyun

Այսօր կառավարության դիմաց մարդաշատ չէր: Իրենց խնդիրների մասին եկել էին բարձրաձայնելու ընդամենը երկու քաղաքացի:  Ռոլանդ Խոստիկյանը երեկվանից է կառավարության դիմաց, հացադուլ է հայտարարել:  Նա ազատազրկվածների համար համաներում է պահանջում եւ արդար դատավարություն: Ռոլանդ Խոստիկյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, առողջության համար անհանգստացած է: «Որոշված չէ ինչքան եմ մնալու, անժամկետ»,- ասում է նա:   Կարինե Եգորյանը Հույսի Ավան թաղամասում բնակարան է ստացել եւ այնտեղ բնակվել  ավելի քան 13 տարի,  2017 թվականի  նոյեմբերի 14-ից հայտնվել է փողոցում՝ իր երկու անչափահաս տղաների հետ: «Դիակոնիա բարեգործական կազմակերպության հետ պետք է բնակարանի պայմանագիր կնքեի,  60 հազար դրամ են պահանջել, չունեի, որ տայի: Նաեւ կոմունալ վճարների պարտքեր էին կուտակվել: Հարկադիրի միջոցով եկան եւ մեզ շպրտեցին դուրս»: Կինը պահանջում է իր բնակարանը հետ վերադարձնել: