Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թմրամիջոց՝ հանձնուքի մեջ գտնվող ծխախոտի գլանակներում

Պաշտոնական
qnnch

Հուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում աշխատակիցները հայտնաբերել են, որ հանձնուքի մեջ առկա ծխախոտատուփերից մեկի պոլիէթիլենային թաղանթի ներքևի հատվածը վնասված է, գլանակներից 7-ի ծայրերը ոլորված են և լցոնված ոչ գործարանային հումքով, որն ունի  յուրահատուկ սուր հոտ:             Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:             Նախապատրաստվում են նյութեր:     ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին