Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս-ամերիկյան հանդիպումներ Սանկտ-Պետերբուրգում (տեսանյութ)

Քաղաքականություն
9EA77F4F-E03D-4DD2-9ECD-DCD6BB3B23F4_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Ռուս-ամերիկյան գագաթաժողովի նախօրեին Սանկտ-Պետերբուրգում ԱՄՆ-ի կոնգրեսականները հանդիպում են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սանկտ-Պետերբուրգում ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ: Հիշեցնենք, որ շուտով նախատեսվում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջև հանդիպում, Հելսինկիում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում: Ռուս-ամերիկյան հարաբերությունները վերջին շրջանում գտնվում են ամենացածր մակարդակի վրա՝ կապված 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության, սահմանված պատժամիջոցների ու Ուկրաինայի, Սիրիայի և այլ հարցերում եղած տարաձայնությունների պատճառով: Ռուսաստանյան կողմը հույս է հայտնել, որ Կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպումը կարող է բարելավել հարաբերությունները: Ի պատասխան ամերիկյան պատվիրակության ղեկավար, հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին կոչ է արել վերսկսել երկխոսությունը: Նախագահ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է պատասխանել, թե արդյոք ամերիկյան պատվիրակությունը կհանդիպի երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: