Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմություն ժամանակավոր կառավարությունում չի կարող լինել». Ա.Ղուկասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
andreas

Հայաստանում հեղափոխական շրջանն ավարտվել է և սկսվել է կառուցողական շրջանը և հենց սրանով է պայմանավորված նորաստեղծ «Հայաստանի կառուցողական կուսակցության» անվանումը, որը ստեղծվեց օրեր առաջ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կուսակցության հիմնադիր Անդրիաս Ղուկասյանը։  Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր ժողովրդավարական ուժերը պետք է միավորվեն։ «Այդ հարցում առաջնային է քաղաքացիական պայմանգրի դերը, թե կհանդիսանա արդյո՞ք միավորող։ Մենք բաց ենք և պատրաստ ենք համագործակցության։ Կարծում եմ, մենք արտահերթ ընտրություններում ունենալու ենք երկու բևեռ. մի կողմից օլիգարխիկ կուսակցությունները, որոնք խոշոր սեփականատերերի շահերը առաջ կտանեն, մյուս կողմից լինելու են ժողովրդավարական կուսակցույթունները»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը։ Իսկ ով է հիմա ընդդիմությունը «Հայաստանի կառուցողական կուսակցության» համար։ «Ընդդիմություն է լինելու այն ուժը, որը որ բավարար քվե չի հավաքի ընտրությունների արդյունքում և որը չի դառնա իշխանություն։  Թե ով է իշխանություն և ով է ընդդիմություն, որոշում են ընտրողները։ Սա է ժողովրդավարական պետության տրամաբանությունը։ Ընդդիմություն ժամանակավոր կառավարությունում չի կարող լինել։ Ժամանակավոր կառավարությունը ունի մանդատ՝ ապահովելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ։ Այդ առումով, մենք ժամանակավոր կառավարության կողքին ենք»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։ Անդրիաս Ղուկասյանը խոսեց նաև ընտրությունների անցկացման ռեյտինգային և համամասնական համակարգերի մասին։ Ըստ նրա՝ երկու համակարգն էլ թերություններ ունեն, սակայն այդ պարագայում ավելի նպատակահարմար է համամասնական ընտրական համակարգը, քան ռեյտինգայինը։