Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք անակնկալի չենք գալու». Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան (տեսանյութ)

Հասարակություն
215_medium

Արցախի  ներքաղաքական խնդիրները Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին այնքան չեն մտահոգում.  «Աստված բարին անի, դրանք բոլորը կլուծվեն»: Արցախում մայիսից սկսած բողոքի ցույցերի շարժառիթը, ըստ Արցախի հոգեւոր առաջնորդի, ոչ այնքան քաղաքական հարցերն են, որքան մարդկանց՝ լավ ապրելու անընդհատ ձգտումը, խնդիր, որը հատուկ է անգամ ամենազարգացած երկրներին. «Մեկը հեռուստացույց չունի, մեկը սառնարան չունի, մեկը՝ գարաժ չունի: Միշտ էդ պրոբլեմը լինելու է: Ֆրանսիան, որ Ֆրանսիա է՝ 40 տոկոսը սոցիալական խնդիրներ են: Ուր մնաց 25 տարեկան պստիկ հանրապետությունը, պատերազմից նոր դուրս եկած, նոր դեռ կիսապատերազմի մեջ, շրջափակման մեջ սոցիալական խնդիրներ չունենանք»: Այնուհանդերձ, ըստ Պարգեւ սրբազանի, երկիրը 20 տարվա մեջ ահռելի թռիչք է կատարել: «Առաջ ջուր չկար, լույս չկար, գազ չկար, ուտելիք չկար, աշխատավարձ չկար, այսօր սարուձորի տարբերություն է»: Ինչ վերաբերում է սահմանին Ադրբեջանի նկատելի ակտիվությանը, ապա, ըստ հոգեւորականի, ոչինչ չի կարող խանգարել արցախահայությանը՝ պատրաստվել ինքնապաշտպանության: