Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռու մարզպետը ճնշում է գործադրում, փոխմարզպետը՝ դիմում իրավապահներին (տեսանյութ)

Հասարակություն
e07cabb34bfb0b933aaddbca8e2923a284

«Ես կհամակարգեմ հողօգտագործում և հողաշինություն, մշակույթի, սպորտի, երիտասարդության հետ կապերի բաժինները, ինչպես նաև կվերահսկեմ Տաշիրի տարածաշրջանի եկամուտների հավաքագրման աշխատանքները»,- այս մասին այսօր հրավիրած մամլո ասուլիսին ասաց Լոռու փոխմարզպետ, մասնագիտությամբ ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը՝ տարակուսելով՝ ինչու՞ մարզպետ Մարգարյանն իրեն չվստահեց առողջապահության ոլորտը: Փոխմարզպետ Ղուկասյանը բուժհաստատությունների և դպրոցների տնօրենների կողմից դեռևս չճշտված տեղեկություններ ունի այն մասին, որ մարզպետ Հրանտ Մարգարյանը ճնշումներ է գործադրում նրանց նկատմամբ, ստիպում ազատվել զբաղեցրած պաշտոնից: Այս կապակցությամբ փոխմարզպետ Ղուկասյանը դիմում է իրավապահներին: Կրթության վարչության պետի աշխատասենյակում, վարչության պետի հրաժարականից հետո պետք է աշխատի տեղակալը, ոչ թե Դավիթ Հակոբյանը, - Լոռու փոխմարզպետը բարձրաձայնում է հաջորդ խնդիրը: Անդրեյ Ղուկասյանը մարզպետի հետ կապված մեկ այլ խնդիր ևս բարձրացրեց՝ դարձյալ դիմելով իրավապահներին, այս անգամ՝ ճանապարհային ոստիկանությանը: Փոխմարզպետ Ղուկասյանը շեշտում է՝ անձնական խնդիրներ չունի մարզպետ Մարգարյանի հետ, ապաև շարունակում խոսել առաջիկա անելիքներից: Առաջիկայում մարզպետարանի աշխատակիցների հետ ավտոբուսով Թումանյան համայնք է գնալու, որտեղ բնակիչները դժգոհում են համայնքի ղեկավարից: Ղուկասյանը որոշել է միջհամայնքային ավտոբուսով գնալ՝ երթուղայինների վիճակին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով