Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահին հետագայում (տեսանյութ)
Կառավարության նիստին այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն, անդրադառնալով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական երկու նախաձեռնություններին, նշեց, որ դրանցից մեկը դրական եզրակացություն է ստանում, մյուսը` մերժվում, քանի որ նախարարությունը պատրաստվում է փոփոխությունների ամբողջական փաթեթ ներկայացնել։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ զուտ օրենքի պահանջից ելնելով` Կառավարության քննարկմանն է ներկայացվում որպես վարչապետի նստավայր` պետք է լինեն ու Հանրապետության հրապարակում Կառավարության շենքը, եւ Բաղրամյան 26-ի շենքը։ Հավելյալ պարզաբանում տվեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Տվյալ որոշումը ընդունեմ ենք օրենքի տեխնիկական պահանջը կատարելու տեսանկյունից, սակայն իրականում տարօրինակ իրավիճակ է ստեղծվում։ Դրա համար ուզում եմ հստակ արձանագրել, որ մենք չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել. այն, ինչ քննադատել ենք, դա ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք։ Այս հարցերին ոչ թե անձնավորված, այլ ինստիտուցիոնալ մոտեցում կցուցաբերենք ու կարծում եմ, որ Բաղրամյան 26-ի շենքից պետք է հրաժարվենք ու վերադարձնենք նախագահի աշխատակազմին։ Հիմա մի քանի արարողակարգային պարտականություններ կան, որոնք պետք է լուծվեն, մասնավորապես, շենքային պայմանների հետ կապված։ Դա կարճ ժամանակում պետք է լուծենք։ Ես հիմա աշխատում եմ Կառավարության շենքում, ու վարչապետը մեկ նստավայր պետք է ունենա»: