Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը առաջարկում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից (տեսանյութ)

Պաշտոնական
zeynalyan

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ՖԲ-ի էջում գրել է. Ինչպես և խոստացել էի, այսօր կանդրադառնամ Վենետիկ կատարած աշխատանքային այցիս մանրամասներին, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթիս:  Հպարտությամբ և պատասխանատվությամբ հայտարարեցի, որ իրականացնելով թավշյա, առանց բռնության, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, Հայաստանը հաջողությամբ է անցել այդ քննությունը, և այսօր վստահորեն կարելի է պնդել, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը տարածաշրջանի ամենաժողովրդականն է, ավելին, Հայաստանի կառավարությանը լիակատար աջակցում է հայկական սփյուռքը: Նշել եմ, որ մեր կառավարությունն իր առջև խնդիր է դրել կառուցել մի երկիր, որտեղ մարդն իրեն երջանիկ կզգա: Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել՝ իշխանությունը ձևավորելու իր անառարկելի իրավունքը:  Հիմնական շեշտադրումս հետևյալն էր, որ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու համար: Մի քանի խոսքով ուրվագծել եմ նաև մեր փոփոխությունների ուղղությունը՝ • Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ, • Ներդնել կրկնաքվեարկությունները կանխելու մեխանիզմներ, • Մաքրել ընտրական ցուցակները, • դատական պաշտպանության իրավունքը դարձնել գործնականում իրագործելի, • և այլն: