Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուշարձանների պետական ցուցակները կհամալրվեն նոր հուշարձաններով. հայտարարություն

Պաշտոնական
mshakuyti-naxararutyun

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված հարգելի քաղաքացիներ, ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով: Համալրումը կկատարվի փուլային տարբերակով և պարբերաբար: Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ և միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների և հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում: Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝  խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցնել պետության պաշտպանության տակ:   Խնդրում ենք Ձեր  առաջարկությունները ներկայացնել [email protected]    էլեկտրոնային փոստին:                                                                   ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ