A
A
Ճապոնացի ֆուտբոլիստներին սատարում է նաև արքայադուստրը (տեսանյութ)
Ճապոնիայի արքայադուստր Հիսակո Տակամադոն այցելել է Մոդովիայի Հանրապետության մայրաքաղաք Սարանսկ, որպեսզի անմիջականորեն սատարի ֆուտբոլի աշախարհի առաջնությունում իր առաջին խաղն անցկացնող Ճապոնիայի հավաքականին:
Այդ մասին հայտնում է «Известия Мордовии» թերթը:
Հիշեցնենք, որ այդ խաղում ճապոնացի ֆուտբոլիստները 2:1 հաշվով հաղթանակ էին տարել Կոլումբիայի ուժեղ ընտրանու նկատմամբ: Սա առաջին դեպքն է, որ արքայադուստրը հաճախում է իրենց ազգային թիմի խաղին:
Ֆուտբոլային հանդիպումից առաջ Հիսակո Տակամադոն ծանոթացել է մորդովական արվեստի հետ՝ այցելելով տեղի գեղագիտական թանգարան:
