A
A
Պետական վերահսկողական ծառայությունն առաջին ուսումնասիրությունն անցկացնելու է ՊՆ-ում (տեսանյութ)
Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ի պաշտոնե հայտարարում եմ, որ վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում։ Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենադնիների պահեստում։