Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելի ուշ կանդրադառնանք շարժական տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի խնդրին (տեսանյութ)

Հասարակություն
kar3

 Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց շարժական տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերը հանելու նախագիծը։ Սա Հանրապետական պատգամավորների առաջարկն է՝ Շարժական տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերը կշարունակեն գործել, թե ոչ։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը առաջարկեց, որ շարժական սարքերի մեքենաների վրա ավելանան փարոսիկներ, որպեսզի քաղաքացի-վարորդիներն իմանան, որ տարածքում լուսանկարահանող եւ տեսանկարահանող շարժական սարք կա։

Վարչապետ Փաշինյանին դուր չեկավ քննարկման քաղաքական տրամաբանությունը։ «Մենք որդեգրել ենք՝ մարդկանց չտուգանելու քաղաքականությունը։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չի, չի լինելու էս բանը։ Վարորդներին ասենք՝ ժպտացեք ձեզ տուգանում են։ Պետք է հասնենք նրան, որ երթեւեկության անվտանգության հարցը երթեւեկության մասնակիցների կողմից նաեւ պետք է կարգավորվի ։ Մենք խնդիրը չենք լուծում տուգանքներն ավելացնելով։ Կանխարգելիչ միջոցառումներ պետք է լինեն»։

Փաշինյանը պահանջեց չմեծացնել քաղաքացիներին տուգանելու խնդիրները.  «Անպատժելիության մթնոլորտը պետք է վերացնենք»,- խոսքն ուղղեց Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին,- քանի որ հրատապության հարց չկա, մենք կանդրադառնանք այս հարցին ավելի ուշ։

Կառավարության նիստում  Ավետիք Էլոյանը նշանակվեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախարար։ Իսկ  Գեւորգ Կոստանյանին ՄԻԵԴ-ում կփոխարինի Արտակ Ասատրյանը։ Գեւորգ Կոստանյանը ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հրաժարական է ներկայացրել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։

Նիստի ժամանակ նոր թեկնածուին ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։