A
A
Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Կոտայքում ընկած խաչքարեր են կանգնեցվել
«Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում Վայոց ձորի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ընկած խաչքարեր են կանգնեցվել։ Մասնավորապես Գառնի համայնքում գտնվող գերեզմանոցում /հանրապետական նշանակության հուշարձան/ ուղղվել ու կանգնեցվել է միջնադարյան խաչքարը: Նույն ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև Գեղարքունիքի մարզում: Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի և քաղաքապետարանի մյուս աշխատակիցների ջանքերով Մարտունի քաղաքի վարչական սահմաններում գտնվող Գյուղատեղի Գոմեր հուշարձանի տարածքում կանգնեցվել և ամրակայվել է երեք խաչքար: ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պատասխանատուների ջանքերով խաչքար է կանգնեցվել նաև մարզի Գոմք համայքնում:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ