Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արենի գյուղում արջը փեթակներ է վնասել

Պաշտոնական
36191_5b

Հունիսի 9-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում արջը վնասել է 8 փեթակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղի «Քարատակ» կոչվող տարածքում արջը կոտրել է 6 փեթակ, իսկ 2-ը՝ մասամբ վնասել: Գյուղապետարանի կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով: Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն մարզպետարան: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային տարածքային բաժնի պետերին: